Բոլոր ժամանակների նարկոբարոնները. ովքեր են պատասխանատու թմրանյութի համաճարակի համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարկոբարոնները հենց այն պատճառով են նարկոբարոն, որ նրանց կողմից արված որևէ գործողություն, որը կատարվել է թմրանյութի իրացման ժամանակ, հնարավոր չէ տարբերակել: Հենց սա էլ նրանց «ձեռքբերումները» դարձնում է ոչ արժանահավատ: Ու դա է պատճառը, որ նյութերի մեծ մասը հիմնված են լուրերի ու չափազանցությունների վրա:

Սակայն նման լեգենդներն ու ժամանակակից բանահյուսությունը նաև հանդիսանում են լավագույն չափանիշները, որոնցով գնահատվել են «սև» շուկայի թագավորներն ու թագուհիները: Ներքոհիշյալ նարկոբարոնները հայտնի են հետևյալ բնորոշումները կրելու համար` ազդեցություն, նորարարություն, մամուլում հայտնվելու հաճախակիություն և լեգենդներ:

Ոչ մի դեպում չենք խրախուսում նրանց գործունեության տեսակը, պարզապես առանձնացնում ենք` որպես համաշխարհային պատմության մի մաս:

Եվ այսպես. ովքեր են նրանք.

Րիկկի «Freeway» Ռոսս`

Գործունեության երկիրը` ԱՄՆ

Հաճախորդները` ԱՄՆ-ի արևմտյան հատվածից

Արտադրությունը` կոկաին

Ռոսսը հանդիսանում է 80-ականներին «ճաքի» ամենաշատը տարածողը: Հավանաբար, նրա բիզնեսը հիմնվել է շաբաթական 400 կգ կոկաին գնելով և «ճաքի» վաճառքով կոպեկ առ կոպեկ այնքան, որ օրեկան 3 մլն դոլար եկամուտ էր լինում: 

Արդյունքում՝ որոշները նրան համարում են միակը, ով պատասխանատու է ԱՄՆ-ում տիրող կոկաինի համաճարակի համար:

1999-ին նման հայտարարությունները կտրականապես հերքվում էին ԱՄՆ-ի արդարադատության կողմից: Այստեղ ճանաչվել է նրա հսկայածավալ գործունեությունը, սակայն հերքում էին ցանկացած վարկած, որ Ռոսսը կամ մեկ ուրիշը պետք է պատասխանատվություն կրի այդ ամենի համար:

Անկում. 1996-ին Ռոսսին մատնում է նրա գործընկերը` առաջարկելով նրան վաճառել 100 կգ կոկաին «Թմրանյութերի դեմ պայքարող» գաղտնի կազմակերպությանը: 
Կարգավիճակը այս պահի դրությամբ. ներկա պահին Րիկկի Ռոսսը գտնվում  է ԱՄՆ-ի կալանավայրերից մեկում:

1333086462_rick-ross-11_jpg_630x533_q85

 

Պոլ Լիր Ալեքսանդր, Пол Лир Александер, կեղծանուն` «Կոկաինի մագնատ»

Գործունեության վայր` Բրազիլիա

Հաճախորդները` ԱՄՆ

Արտադրանքը` կոկաին

Ալեքսանդրի կյանքի որոշ հենքերը, օրինակ, այն, որ նրան մարզել են իսրայելական ՄՈՍՍԱԴ-ում, նախկինի պես ապացույցներ են պահանջում: Նրա մասին արժանահավատ տվյալ է միայն այն, որ եղել է բրազիլացի ամենահաջողակ կոկաին մատակարարողը նախքան ԱՄՆ փախչելը, որտեղ նա դառնում է «Թմրանյութերի դեմ պայքարի» գաղտնի ընկերության իրազեկիչը:

Իրազեկիչի այս դերը ստանձնելով` նա կարողանում է իր ճանապարհից հեռացնել մրցակիցներին, քանի որ նա մտադրություն չուներ դադարեցնելու իր գործունեությունը` մյուսներին մատնելով:

Անկում. Ալեքսանդրն այն մարդն է խորամանկների շարքից, ովքեր կարողացել են գտնվել թե՛ մի կողմում, թե՛ մյուս: «Թմրանյութերի դեմ պայքարող» գործակալությանը դա դուր չեկավ:

Կարգավիճակը այս պահի դրությամբ: Այս պահին Ալեքսանդրը Բրազիլիայի կալանավայրերից մեկում է: 

GPm7fx1SbMI

Սանտյագո Լուիս Պոլնկո Ռոդրիգես, կեղծանուն` «Yayo»

Գործունեության երկիրը` ԱՄՆ

Հաճախորդները` ԱՄՆ, Յամայկա, Դոմինիկյան Հանրապետություն

Արտադրանքը` կոկաին

Ռոդրիգեսն օգտագործել է առավել ավանդական միջոցներ թմրանյութերի տարածման համար, քան կար այդ ժամանակ: Նրա խելացի գաղափարների մեջ էին մտնում շաբաթական զեղչերը, այցեքարտերի գործածումը, բրենդի ճանաչումը և փաթեթը գործակալներին պերգամինով ծրարի մեջ ուղարկելը:

Ցիտենք սոցիոլոգ Ռոբերտ Ջեկալլայի խոսքերը. «Միանգամից նկատելի դարձավ մարդու հանճարեղությունը, եթե անգամ նա ինքը դա չի գիտակցում»:

Անկում. 1987-ին Ռոդրիգեսը ընկել է «Թմրանյութերի դեմ պայքարող գործակալության» ծուղակը: Սակայն սա կապված չէր թմրանյութերի հետ, այդ պատճառով էլ նա Դոմինիկյան Հանրապետության կալանավայրում անցկացրեց  շատ կարճ ժամանակ:

Կարգավիճակը այս պահի դրությամբ. Այսօր Ռոդրիգեսը հանգիստ ապրում է Դոմինիկյան Հանրապետությունում կնոջ և երեխաների հետ… ԱՄՆ-ի իշխանությունների աչքից հեռու:

lLJA9kQ_JKE

 

Ֆելիքս Միտչել, կեղծանուն` «Կատու»

Գործունեության վայրը` ԱՄՆ

Հաճախորդները` ԱՄՆ

Արտադրանքը` հերոին, կոկաին

Միտչելը, ով ստացել էր «Գանգստեր 69» մականունը, լայնածավալ և հսկայական ապրանքաշրջանառություն է իրականացրել: Նա առաջինն նարկոբարոնն էր իր տեսակի մեջ, ով ինչ-որ խելացի PR-ի միջոց էր կիրառում. ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում տեղացի սպորտսմեններին, վճարում էր երեխաների` կենդանաբանական այգիներ և զվարճանքի վայրեր այցելելու գումարները:

Այն բանից հետո, երբ նա հայտնվեց կալանավայրում, քաղաքային հանցագործության նոր ձև է ի հայտ գալիս. Միտչելի կայսրության մնացած մասը նրա բացակայության ժամանակ դարձել էր քրեական գործընթացների թատերաբեմ, մարդկանց սկսել էին գնդակահարել կողքով ընթացող մեքենայի միջից, մեծանում էր նրա թշնամիների միջև մրցակցությունը, ովքեր փորձում էին բաժանել նրա բիզնեսը:

Անկումը. Միտչելի տհաճ հեղինակությունը իշխանությունների համար նպատակ էր դարձել, ինչը բերեց ցմահ բանտարկության Դաշնային կալանավայրում` Լևենուերտի տարածքում:

Ներկայիս կարգավիճակը. 2 տարի մնալով կալանավայրում` Միտչելը դանակահարվում է: Նրա հուղարկավորությունը տեսնել էր պետք. «Ռոլլս-Ռոյսի» լիմուզինները տանում էին նրա դիակը Օկլեանդի փողոցներով` լցված հազարավոր մարդկանցով:

oVS0_89Bos0

Խոսե Գոնզալո Ռոդրիգես Գաչա

Գործունեության վայրը` Կոլումբիա

Հաճախորդները` Կենտրոնական, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Կարիբյան կղզիներ, Արևելյան Եվրոպա, և, հնարավոր է, Ասիա

Արտադրանքը` կոկաին

Դեռևս այն բանից հետո, երբ Ռոդրիգեսը դարձել էր 2-րդ մարդը Պաբլո Էսկոբարից հետո, երիտասարդ հասակում նա եղել է տարբեր ավազակների և նարկոդիլլերների սպանողը, ինչպես օրինակ՝ Վերոնիկա Րիվերա դե Վարգասինը:

Նա եղել է նրանցից մեկը, ով գրավել է հանրության ուշադրությունը: 1998 թվականին «Forbes» ամսագիրը Վարգասինի անունը նշել է աշխարհի ամենահարուստների ցանկում:

Գոչոն անխոնջ էր, նա մշտապես փնտրում էր նորը, ստեղծագործական մատակարարման երթուղիներ՝ Մեքսիկայից ԱՄՆ:

Նա դիտավորյալ էր վարձել զինվորական գործերով մասնագետների, բերել էր նրանց Կոլումբիա և ուսուցանել Կարտելյայի զորքերի այնպիսի մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ սպանությունն ու պարտիզանական պատերազմները:

Գաչան մահացել է 1989 թվականին կոլումբիական ոստիկանության ջանքերի շնորհիվ:

carlos_lehder_el_aleman_2




Լրահոս