ՎԵՐԱԴԱՐՁՐԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի եւ «Ամերիաբանկ»-ի միջեւ լուրջ տարաձայնություններ են առաջացել, որի արդյունքում հանրախանութի մասնաշենքի մի մասը կապարակնքվել է բանկի կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հանրախանութում հինգշաբթի օրը կրկին կրքերը թեժացել են: Մինչ բանկի աշխատակիցները փորձել են զվարճանալ «իրենց տարածքում», Հայրապետյանի իրավաբանը` Արա Զոհրաբյանը, գնացել եւ «Ամերիաբանկ»-ի»աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ իրենք են տնօրինելու հանրախանութի 2-րդ եւ 3-րդ հարկերը, քանի որ ամեն հարց արդեն լուծված է:
Բանկի աշխատակիցներն էլ զանգահարել են իրենց «շեֆերին» եւ տեղեկացել, որ ոչ մի հարց էլ չի լուծվել, եւ սկսել են վիճաբանել իրավաբանի հետ: Կրքերն այնքան են թեժացել, որ հանրախանութի աշխատակիցներին 17:30-ի սահմաններում հրահանգել են փակել իրենց կրպակների դռները եւ տուն գնալ: Հաջորդ սերիան կլինի «հաջորդ դասին»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հանրախանութի «NOKIA» խանութի հարակից մասնաշենքի 2-րդ եւ 3-րդ հարկերը Փայլակ Հայրապետյանը գրավ էր դրել «Ամերիաբանկ»-ում, գումար վերցրել եւ քանի որ չէր կարողացել այն ժամանակին վերադարձնել, տարածքն անցել էր բանկի տնօրինությանը:




Լրահոս