ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՈՎԱԾ ՄՆԱՑԻՆ

Պուտինյան այցից տուժածների շարքից է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ը: Գյումրու մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նշյալ բուժհաստատությունը եւս այսպես կոչված «բլոկադայի» մեջ է հայտնվել: Ժամը 12:00-ից սկսած՝ փակվել են բժշկական կենտրոնի բակի դարպասները՝ արգելելով որեւէ մուտք կամ ելք այնտեղից: Նշենք, որ այս բուժհաստատությունը հայտնի 102-րդ ռազմաբազային բավական մոտ է գտնվում, փաստորեն, այդ պատճառով էլ նման ոչ երանելի կարգավիճակում է հայտնվել: Նշենք նաեւ, որ «Հոգեկան առողջության կենտրոն»-ի ողջ անձնակազմը չի կարողացել օգտվել սահմանված ընդմիջման ժամից, ըստ այդմ էլ՝ ճաշելու հնարավորությունից: Այսպիսով՝ ողջ բուժանձնակազմը սոված-ծարավ սպասել է, թե երբ պիտի Պուտինը «ոտքը քաշի» Գյումրուց, որ իրենք էլ կարողանան ազատ տեղաշարժվել ու սնվել:

ԵՐԹԸ ԵՐԹՈՎ ՏԱՊԱԼՎԵՑ

Դեկտեմբերի 2-ին պետք է տեղի ունենար Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով «Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնության մասնակիցների բողոքի երթը: Բողոքի նախորդ ակցիայի ժամանակ՝ նոյեմբերի 26-ին, ազատամարտիկ կանայք ծրագրել էին, որ հաջորդ ակցիան պիտի կայանար հենց երեկ՝ ժամը 12:00-ին, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ այդ ժամին, դրանից առաջ եւ հետո մեկ այլ՝ «հակապուտինյան» երթ էր սկիզբ առել Երեւանում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին կին ազատամարտիկները «Զարթնի՛ր, նախագա՛հ, մայրն է գալիս, ողբով է գալիս» կոչով պահանջել էին, որ նախագահը դուրս գար եւ խոսեր իրենց հետ, քննարկեր ազատամարտիկներին հուզող հարցերը: Սակայն կանանց տեղեկացրել էին, թե առավելագույնը, որ կարող են անել, նամակների բաժին իրենց պահանջը գրավոր հանձնելն է:




Լրահոս