ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ

Թուրքական Անթալիայում ընթացող աշխարհի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում Ադրբեջանի թիմի հետ արձանագրած ոչ-ոքիից հետո աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը զգալիորեն բարդացրեց իր վիճակը:
Երեկվա դրությամբ մեր ընտրանին իր ակտիվում ուներ 6 միավոր եւ մրցաշարի ավարտից 4 տուր առաջ 4 միավորով էր զիջում առաջատարին` Ուկրաինայի հավաքականին: Երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ազգային թիմը վաստակել էր 7 միավոր, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-5-րդ տեղերն էր բաժանում Հոլանդիայի ու Չինաստանի հավաքականների հետ: Ադրբեջանի թիմը 5 միավորով հանգրվանել էր 6-րդ հորիզոնականում: Նրան 4-ական միավորով հաջորդում էին ԱՄՆ-ի ու Գերմանիայի հավաքականները: Թուրքերն ընդամենը 2 միավոր ունեն իրենց ակտիվում, իսկ Եգիպտոսի ընտրանին պարտվել է անցկացրած բոլոր խաղերում եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Երեկ կայացած 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Գերմանիայի ազգային թիմն էր, որին զիջեցին 1։3 հաշվով եւ, փաստորեն, հրաժեշտ տվեցին չեմպիոնի կոչմանը։ Հանդիպեցին նաեւ Հոլանդիա-Ուկրաինա, Թուրքիա-Ռուսաստան, Եգիպտոս-Չինաստան, Ադրբեջան-ԱՄՆ զույգերը։

ԼՈԶԱՆԸ ԿԱՄ ԲՐԱՇՈՎԸ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ստացել է 2020թ. ձմեռային օլիմպիական պատանեկան խաղերի անցկացման հավակնորդ քաղաքների հայտերը: Դրանք երկուսն են` Շվեյցարիայի Լոզանը եւ Ռումինիայի Բրաշովը: Ընդ որում, Լոզանում երբեք չի կազմակերպվել մարզական խոշոր միջոցառում, թեեւ այն անվանում են օլիմպիական մայրաքաղաք: Բանն այն է, որ Լոզանում են տեղակայված ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը եւ միջազգային մարզական 60 ֆեդերացիաների նստավայրերը: Կազմակերպական որոշակի փորձ ունի Բրաշովը, որտեղ այս տարվա սկզբին տեղի ունեցավ Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնը: Ամեն ինչ հայտնի կդառնա մոտ ապագայում, երբ կավարտվի ընտրական գործընթացը:

ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Շաբաթ եւ կիրակի օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 14-րդ տուրի հանդիպումները… Այսպիսով` ավարտվեց առաջին շրջանը, եւ մասնակից ութ թիմերը մեկնում են ձմեռային արձակուրդ, իսկ պայքարը կվերսկսեն մոտ երեք ամսից՝ 2014թ. մարտի 2-ից:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս