Այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստին միջադեպ էր տեղի ունեցել. Հարությունյանի որդին` գործով մյուս ամբաստանյալ Շահեն Հարությունյանը, ով ստորագրությամբ բաց է թողնվել, նստել էր հոր գրկում: Այս առիթով կարգադրիչները նկատողություն արեցին ամբաստանյալներին, ինչն էլ զայրացրեց Շանթ Հարությունյանին:
Ամբաստանյալ Շահեն Հարությունյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, թե ցանկացած հայր իրավունք ունի իր որդուն նստեցնի գրկում, և օրենքով դա արգելված չէ:
Իսկ դատական նիստին, լսելով իրեն առաջադրված մեղադրանքը, Շահեն Հարությունյանն ասաց, որ ինքը երբեք չի փոշմանի իր արածների համար և միշտ կմնա իր հոր կողքին:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: