Սելիմի լեռնանցքը կրկին փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 29-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում, դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը և Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթևեկելուց: 




Լրահոս