![](https://armlur.am/wp-content/uploads/2012/03/01//19128.jpg)
Լիտվացի նորածին երեխայի արյան բաղադրության մեջ բժիշկները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլ, ընդ որում մոր արյան բաղադրությունում բժիշկները հայտնաբերել են ընդամենը 1,072 պրոմիլ, հայտնում է “Ինտերֆաքսը”: Երեխայի արյան մեջ առկա ալկոհոլի չափաբաժինը 6 անգամ գերազանցում է վարորդի արյան մեջ առկա ալկոհոլի առավելագույն թույլատրելի նորման: Չնայած այն հանգամանքին, որ նորածինը ստացել է ուժեղ ալկոհոլային թունավորում, այնուամենայնիվ նրա առողջական վիճակը նորմալ է գնահատվում: