Ավտովթար Արմավիրի մարզում. կան զոհեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում “Մերսեդես” մակնիշի 31 ՕՍ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս–Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ–ի հատվածում՝ Սարդարապատ գյուղ չհասած, բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի 28 ՍՏ 275 համարանիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով “Մերսեդես”–ի վարորդն ու ուղևորներից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ “Մերսեդես”–ի ուղևորուհիներից մեկը տեղում մահացել է։Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ՎԱԶ 2106-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել ավտոմեքենայի հետ կապված և երբ վարորդը կարգավորելիս է եղել ավտոմեքենան, Մերսեդես–ը բախվել է ՎԱԶ 2106-ին։Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ նաև Մերսեդես–ի վարորդը։




Լրահոս