Ոստիկանը կոծկո՞ւմ է իր ազգականի իրականացրած բռնաբարությունն ու սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007 թվականի մարտի 9-ի երեկոյան 22:45-ին Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացած Մասիսի բնակչուհի Սուսաննա Գևորգյանի մահվան դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է նոր քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նույն քաղաքի բնակչուհի Սաթենիկ Գևորգյանը հաղորդում է ներկայացրել, ըստ որի` աղջկա մահվան դեպքի առթիվ 2007 թվականին հարուցված քրեական գործով վարույթն իրականացրած պաշտոնատար անձինք, խեղաթյուրելով իրական փաստերը, թաքցրել են դստերը ֆիզիկական և սեռական բռնության ենթարկելու, այնուհետև սպանելու հանգամանքները` վերջինիս մահը ներկայացնելով որպես ավտովթարի հետևանք, որի արդյունքում հիշյալ հանցավոր արարքները կատարած անձը խուսափել է պատժից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նյութերի համաձայն՝ 7 տարի առաջ մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը, բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է:

Աղջկա մայրը չի հավատում վթարի վարկածին. նա կարծում է, որ Սուսաննային ենթարկել են սեռական բռնության, իսկ ավտովթարն ուղղակի բեմականացված է եղել։ Իսկ գործի հանգամանքները խեղաթյուրելուն, ըստ տիկին Սաթենիկի, օգնել է Կաֆյանի հարազատը, ով աշխատում էր ոստիկանությունում։

Լուսանկարը՝ hetq.am




Լրահոս