ՀԱԿ Հանրահանաք եվ երթ նվիրված Մարտի մեկի դեպքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ արաջ  Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը, նվիրված մարտի 1-ի դեպքերի չորրորդ տարելիցին: ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները հանրահավաքիվց հետո կկազմակերպեն երթ 2008-ի մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի երթուղով եւ հարգանքի տուրք կմատուցեն զոհված երւտասարդների հիշատակին: ՀԱԿ Հանրահավաքի մեկանրկը ազդարարեց Նիկոլ Փաշինյանը. “Լռությունն այն ձևը չէ, որով մենք պետք է պատվենք մարտի 1-ի հերոսներին: Մարտի 1-ի հերոսներին պետք է ողջունենք ծափերով”: Նա մեկ առ մեկ թվեց մարտի 1-ի տասը զոհերի անուններն ու կոչ արեց Ազատության հրապարակում հավաքվածներին ծափահարել:Առաջինը ելույթ ունեցավ մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը`Սարգիս Քլոյանը: Քլոյանի ելույթից հետո խոսեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2008-ին ծնվել է սեփական արժանապատվության համար պայքարի ունակ, ընդհուպ մինչեւ բարիկադների վրա, ՀՀ քաղաքացին:




Լրահոս