Այս տարի ևս Հայաստանը կմասնակցի «Սլավյանսկի բազար» փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-16-ը Վիտեբսկում կկայանա «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի «Վիտեբսկ-2014» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթը: Հայաստանից մրցույթին կներկայանա երգչուհի Տիգրանուհի Շահինյանը:

Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում երգչուհին հանդես կգա «Իմ երգը», «Ստենա» և «Ժը սյուի մալադ» երգերի կատարումներով:

«Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից, արժանանալով տարբեր մրցանակների. Միստր Իքս /2004 թ., Հատուկ մրցանակ/, Անի Քրիստի /2005 թ., Հա­տուկ մրցանակ/, Կարինե Ասիրյան /2006 թ., 2-րդ մրցանակ/, Անդրե /2007 թ., մասնակցել է որպես պատվավոր հյուր/, Սերգեյ Խաչատրյան /2008 թ., Հատուկ մրցանակ/, Սոնա Գյուլխանյան /2008 թ./, Լիլու /2009 թ./, Անահիտ Շահբազյան /2010 թ., 2-րդ մրցանակ/, Նարեկ Մակարյան /2011 թ./, Ռուսլան Էլյազյան /2012 թ./, Վրեժ Կիրակոսյան /2013 թ./:




Լրահոս