Ստյոպա Սաֆարյանը դուրս եկավ «Ժառանգության» վարչությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք տրամադրեց Ստյոպա Սաֆարյանին: «Սա հրաժեշտի խոսք չէ, ողջույնի խոսք է»,- ասաց Հովհաննիսյանը:

Սաֆարյանը նշեց, որ անցած տարիները հեշտ չեն եղել, քանի որ հագեցած էին մի քանի ընտրություններով: «2011թ.-ից անդամակցում ենք ԵԺԿ-ին, և ճակատագրի հեգնանքով, թե զավեշտով կառույցին անդամակցում են նաև իշխող Հանրապետական կուսակցությունը և ՕԵԿ-ը։ Ժամանակն ապացուցեց, որ մարդու իրավունքների հարցերում «Ժառանգության» դիրքորոշումները եղել են ճշգրիտ»,- ասաց  Սաֆարյանը:

Նա հայտարարեց,  որ զբաղվածության պատճառով նա դուրս է գալիս «Ժառանգության» վարչությունից: «Զբաղվածության պատճառներով առաջիկա շրջաններում մի փոքր դադար կվերցնեմ, այս պահին չափազանց բուռն է իմ փորձագիտական զբաղվածությունը: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ կուսակցությունը չի զիջի բոլոր նախկին վարչություններին: Շնորհակալ եմ բոլոր համագործակցությունների համար, շնորհակալ եմ բոլորիդ»,- եզրափակեց Սաֆարյանը:




Լրահոս