Բազմազան ընտրություն է սպասվում. միայն 14 կուսակցության համագումար՝ ապրիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ նոր կուսակցությունների ձևավորման գործընթացը չի դադարում: Միայն ապրիլ ամսին նախատեսված է 14 կուսակցության հիմնադիր համագումարի անցկացում: Ընդ որում, դրանցից երեքի համագումարը տեղի կունենա մարզերում:

Այսպիսով,  Երեւանում ապրիլին նախատեսված են «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն», «Սոցիալ- իրավական հավասարություն», «Անկախության սերունդ», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, Ազգային Միացյալ Նախաձեռնություն, «Վան ազգային-պահպանողական», «Միասնական հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համագումարները:

Կոտայքում նախատեսված էր «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» եւ «Արեւ Սոցիալիստական» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Իսկ Կապանում տեղի կունենա «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Իսկ ովքեր են նշված կուսակցությունների ներկայացուցիչները. «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը ձեւավորվել է «Սասնա Ծռեր» կուսակցության հենքի վրա, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախաձեռնողն էլ Արցախի Անվտանգության Խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է եւ համանուն կուսակցություն առկա է նաեւ Արցախում:

Կուսակցությունների կազմավորման գործընթացը շարունակվում է: Ընդ որում, այդ կուսակցությունների մեծ մասը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մտադրություն ունեն մասնակցելու դրանց:

 




Լրահոս