Ա. Գեղամյանը Ադրբեջանին կոչ է արել բանակցել Արցախի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Բաքվում ընթացող ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում Հայաստանի պատգամավորները փորձել եմ սադրանք իրականացնել Ադրբեջանի նկատմամբ:

Հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, հերքելով Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի օկուպացիայի մեղադրանքը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կոչ է արել Ադրբեջանին բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ: Պատգամավորը մեղադրել է Ադրբեջանին այն բանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից ապավինում է միայն ԱՄՆ-ին:

Նիստում այդ պահին քննարկվել է Ուկրաինայի հարցի հետ կապված Ռուսաստանի դեմ առաջարկված արձանագրությունը: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչը փորձել է հիշեցնել օրակարգի մասին, սակայն Գեղամյանը, արհամարելով ուկրաինական խնդիրները, կրկին փորձել է վերադառնալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցին:




Լրահոս