Տղամարդը մերկացավ, բարձրացավ գնացքի տանիքը և… զոհվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայում տարօրինակ ողբերգություն է տեղի ունեցել: Մելբուրն ուղևորվող գնացքի ուղևորներից մեկը անսպասելի կերպով հանել է հագուստը և բարձրացել գնացքի տանիքը: Երիտասարդը, որի անունն ու տարիքն առայժմ չեն պարզվել, զոհվել է էլեկտրական հոսանքի հարվածից: Այդ ամենը պատկերող տեսագրությունը հայտնվել է ցանցում. տեղեկացնում է Mirror-ը:

Վախեցած ուղևորների խոսքով` իրենց հետ ուղևորվող տղամարդն անսպասելի վեր է կացել իր տեղից, մերկացել և անհետացել տեսադաշտից: Մի քանի րոպե անց մարդիկ այրված մազի հոտ են զգացել: «Մեզ թվաց, թե նա այրել է գնացքը: Բոլորն ուզում էին արագ լքել այն», – ասել է ականատեսներից մեկը:.




Լրահոս