ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋԵՅ ԼՈՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ Է

Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես ամուսնալուծվել է նախկին ամուսնուց՝ երգիչ Մարկ Էնթոնիից։ Ընտանեկան միության լուծարման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված գործընթացն արդեն ավարտվել է Լոս Անջելեսի դատարանում։
Լոպեսն ու Էնթոնին 7 տարվա համատեղ կյանքից հետո ունեն 6-ամյա երկվորյակ երեխաներ։ Դատարանը նախկին ամուսիններին հավասար իրավունքներ է տվել երեխաների դաստիարակության հարցում։
44-ամյա Լոպեսի համար սա 3-րդ ամուսնությունն էր, իսկ 45-ամյա Էնթոնիի համար՝ 2-րդը։

«ՄԻՍՏՐ ԱՇԽԱՐՀ»

Մեծ Բրիտանիայում կայացած «Միստր աշխարհ» մրցույթում աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ է ճանաչվել ատաղձագործ Դանե Նիկլաս Պեդերսենը՝ Կոպենհագենից:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նիգերացի Էմանուել Իֆեանուի Իկուբեզեն, 3-րդ տեղը՝ մեքսիկացի Խոսե Պաբլո Մինորը. նրանք երկուսն էլ մասնագիտությամբ դերասաններ են։
Մրցույթին մասնակցել է 46 տղամարդ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց գնահատել են ոչ միայն արտաքնապես, այլեւ մարզական, ստեղծագործական եւ ինտելեկտուալ փորձություններին մասնակցության արդյունքներով։
Հաղթանակից հետո 23-ամյա Պեդերսենը պատմել է, որ չի պատրաստվում թողնել ատաղձագործությունը եւ ցանկություն է հայտնել ապագայում իր սեփական արհեստանոցը բացել։

ՖՐԻՍԿԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժվող ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հուլիսի վերջին կվերադառնա Ռուսաստան։ Այդ մասին հայտնել է երգչուհու հայրը: Ամերիկացի բժիշկները հավաստիացրել են երգչուհուն եւ իր մտերիմներին, որ պետք է հրաժարվել քիմիաթերապիայից, որը նպաստում է ուղեղի ուռուցքի վրա ազդող նանոպատվաստումների փորձարարական բուժմանը։ Եվ արդեն մի քանի ամիս անց որոշակի դրական փոփոխություններ են առաջացել։ Ֆրիսկեն նիհարել է 10կգ-ով եւ սկսել է վեր կենալ անկողնուց։ «Ժաննան իրեն ավելի լավ է զգում, ժպտում է, սկայպով շփվում ընկերների հետ։ Բայց մանրամասն պատմել չեմ ուզում։ Հուլիսի վերջին նա կվերադառնա Ռուսաստան, եւ ինքը կպատմի ձեզ այն, ինչ անհրաժեշտ կհամարի»,- ասել է երգչուհու հայրը։




Լրահոս