Շվեդիայի արքայազնը նշանվել է ֆոտոմոդելի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը հայտարարել է իր ընկերուհու՝ նախկին ֆոտոմոդել Սոֆիա Հելկվիստի հետ նշանվելու մասին: Ինպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս մասին ասվում է արքայական ընտանիքի կայքէջում:

364349_900

Նշվում է, որ Կարլ Ֆիլիպի ամուսնությունն արդեն արժանացել է նրա հոր՝ Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի հավանությանը: Սակայն այժմ այդ ամուսնության թույլտվություն պետք է տա շվեդական խորհրդարանը, քանի որ նման արարողակարգ է նախատեսում երկրի սահմանադրությունը:

Հարսանիքի ժամկետն առայժմ որոշված չէ: Թագավորական կայքէջում նշված է, որ ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա գալիք ամառվանից ոչ շուտ:




Լրահոս