«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է տեղափոխվել «Յուվենթուս»: Հարձակվողը որոշել է վերանայել իր ապագան` սուր քննադատության ենթարկվելու պատճառով:
Գործակալ Մինո Ռայոլան կարող է գնել Բալոտելիի իրավունքները ֆինանսական որևէ կազմակերպության միջոցով, այնուհետև վարձավճարով տրամադրել այն «Յուվենթուս»-ին:
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ Բալոտելիի տեղափոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ թիմի վրա, որն էլ կարող է խանգարել տրանսֆերային գործարքի իրականացմանը: