ԻՆՔՆԱԳՈՀ «ԱՍՏՂԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջուսի նոր տեսահոլովակը` «You are my kix», հանդիսատեսի դատին կներկայացվի  փետրվարի 14 ին` աշխարհին հայտնի սուրբ Վալենտինի օրը: Բայց մինչ պրեմիերան, տեսահոլովակի անոնսը տեղադրվել է տարբեր ինտերնետային կայքերում: Բլոգում ակտիվ քննարկումներ են գնացել, մոտավորապես այս տեսակ. «Էս աղջիկը ամոթ չունի: Որ սայտում նայում ես, իրա երգերի տակ վատ քոմենթներ են գրել, չի հասկանո՞ւմ, որ չպետք ա երգի»: «Ոչ սիրուն ա, ոչ տաղանդավոր, ինչի ա՞ էտքան գոհ»:Քոմենթներից կարելի է ենթադրել, որ նրան այդքան էլ գրկաբաց չեն ընդունում: Ջուսն ինքը ընդհանրապես չի նեղվում այս տեսակ մեկնաբանություններից: «Եթե խոսում են, ուրեմն դու քեզանից բան ես ներկայացնում: Գերադասում եմ թեկուզ վատ բաներ ասեն, քան ոչինչ չասեն», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց սկանդալների մեծ մասնագետ Ջուսը:




Լրահոս