Հրդեհ Նոր Նորքի այգիներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում գտնվող Նորքի այգիներում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Հովսեփյան փողոցի թիվ 95ա քոթեջի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել` 00.48-ին:

Ամբողջությամբ այրվել են քոթեջի տանիքի փայտյա կառուցատարրերը և ներսում՝ կենցաղային իրեր (մոտ 100 քմ):




Լրահոս