Դոնեցկում զոհվել է ռուսաստանյան առաջին ալիքի օպերատորը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի գիշերը Դոնեցկում զոհվել է ՌԴ առաջին ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը: 68-ամյա օպերատորը մահացու վնասվածք է ստացել որովայնի հատվածում և մահացել հիվանդանոցի ճանապարհին: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, դեպքը կատարվել է զինվորական զորամասերից մեկի մոտ, ուր նկարահանող խումբը եկել էր հերթական ռեպորտաժն անելու:

Առաջին ալիքի տվյալներով՝ անջատողականների նախաձեռնությամբ պետք է կայանային զինվորների մայորի բանակցությունները զինվորականների հետ:

«Այս անգամ բանակցությունները չկայացան: Ավելին, երբ մեքենան մոտեցավ զինվորական զորամասին, սկսվեցին կրակոցներ: Լրագրողներին թվացել է, թե նրանք հեռացել են վտանգավոր տարածքից: Նրանք հասցրել են վազքով մտնել ավտոբուս և 500 մետր հեռանալ: Մեքենան կանգ է առել: Մարդիկ դուրս են եկել շունչ քաշելու, ինչ-որ մեկը սկսել է ծխել: Այդ պահին երկինքը լուսավորել է ազդանշանային հրթիռը, և լրագրողների վրա անմիջապես կրակ է բացվել»,-տեղեկացնում է Առաջին ալիքի կայքէջը:




Լրահոս