ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ Սամվել Թադեւոսյանը համալրել է ՕԵԿ շարքերը: Ավելին, նա տեղ է գտնելու ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում: Նույն աղբյուրների փոխանցմամբ` ՕԵԿ ցուցակում Թադեւոսյանին հաջողվել է տեղ գրավել՝ շնորհիվ իր ֆինանսական կարողությունների: Բանն այն է, որ Թադեւոսյանը թեեւ չերեւացող, սակայն մեծահարուստ բիզնեսմեն է, նրան է պատկանում Հայաստան լամինանտ ներկրելու մենաշնորհը: Ու հիմա իր եկամուտների մի մասը նա ուղղելու է հարազատ կուսակցության գանձանակ: ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այս առնչությամբ ասաց, որ ՕԵԿ համամասնական ցուցակը դեռ չի քննարկվել: Ինչ վերաբերվում է Թադեւոսյանին, ապա Աբրահամյանի խոսքերով` նա զբաղեցնում է ՕԵԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը:




Լրահոս