ՄԵՆՔ ՃԻՇՏ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «ՀԺ»-ն զանգահարել էր Մոսկվայի Radisson Royal Mascow Hotel` պարզելու Սամվել Բաբայանն այդ հյուրանոցո՞ւմ է: Համալիրից պատասխանել էին, թե իրենց մոտ այդպիսի անուն-ազգանունով մարդ չկա ու չի էլ եղել: Իհարկե, «Ժողովուրդ»-ը չէր գրել, որ  ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հենց իր անունով է սենյակ վարձակալել նախկին «Ուկրաինա» հյուրանոցում: Եւ քանի որ շատ մարդիկ Հայաստանում նրան են փնտրում, բնական է, որ Բաբայանը չէր կարող իր անունով սենյակ պատվիրել: Մենք, կրկին հղում անելով մեր աղբյուրներին, նշում ենք, որ Բաբայանն օթեւանում է այնտեղ, ավելին, Հայաստանից մեկնող իր սիրելի հյուրերի հետ հենց այդ հյուրանոցում է հանդիպում: Մոսկվայում հայկական շրջանակներին եւս հայտնի է, որ «կամանդուշին» այնտեղ է: Պարզապես առայժմ չենք հրապարակում Բաբայանի հետ հանդիպում ունեցած մարդկանց անունները, որպեսզի նրա պարտքատերերը չգնան ու այդ մարդկանց վատ դրության մեջ չդնեն:




Լրահոս