ԽԱԽՏՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

24-ժամյա ռեժիմով երեկ շարունակվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագծի քննարկումը: ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ում ղեկավարման ժամանակ՝ մարտի 1-ին, ԱԺ-ն արտակարգ դրություն էր հայտարարել, երեկ ասաց, որ բերված նախագիծը հակասահմանադրական է: «Հիմնավորումները տեղին չեն նման շտապ ռեժիմով նման կարեւոր նախագծեր ընդունելու համար: Քննարկումների ժամանակ ակնհայտ դարձավ՝ նախագիծը լուրջ լրամշակումների կարիք ունի։ Մի քանի անգամ նշվեց, որ Սահմանադրության հետ նախագիծը խնդիրներ չունի, բայց կարծում եմ, որ այստեղ ակնհայտորեն խախտվում է Սահմանադրությունը, եթե այս տեսքով այս ամենն ընդունվի»,-հայտարարեց նա։




Լրահոս