ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ ասել է սուրբ մարդ եւ սրբատեղ: Ինչպե՞ս են մարդիկ դասվում սրբերի շարքին, ովքե՞ր են որոշում դա, կա՞ հատուկ գրականություն: Կխնդրեի մանրամասնել:

Անդրանիկ Մնացականյան, 61 տարեկան, իրավագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրբը պարզապես նա չէ, ով մարդկային բարոյականության տեսանկյունից արդար է ապրում, պահում է քաղաքացիական բոլոր օրենքները, փորձում է օգնել մարդկանց եւ ձգտում է միշտ լավ մարդ լինել: Սրբությունը դրանից վեր է, այն ձգտում է դեպի կատարելությունը` մարդու մասին Աստծո ծրագիրը հավերժության մեջ իրացնելու ձգտում: Քրիստոնեական կյանքի նպատակն այն է, որ մարդկային անձը ներթափանցվի Սուրբ Հոգու շնորհներով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ճանապարհ դեպի սրբություն:
Եկեղեցին վկայում է հոգեւոր կյանքի զանազան ճանապարհների եւ ըստ այդմ` սրբության տարբեր աստիճանների մասին: Սրբերն այն մարդիկ են, որոնք իրենց ամբողջ կյանքի ընթացքում փորձել են նմանվել Տիրոջը, մտածել եւ վարվել Տիրոջ մտքերին ու զգացմունքներին համապատասխան:

(շարունակությունը հաջորդ համարում)
Հայկ սարկավագ Սմբատյան, Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի տեղեկատվական համակարգ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայ առաքելական եկեղեցու չափորոշիչները, անշուշտ, կարիք ունեն մանրակրկիտ ներկայացման, քանի որ հասարակության շրջանում պատկերացումները մեծամասամբ մոտավոր են:




Լրահոս