Լրտեսներին վճարում են մինչև 60 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայում ձերբակալվել է «Բոկո Հարամ» կազմակերպության լրտեսը, որը կազմակերպել էր մի քանի հարյուր դպրոցականների առևանգումը: Այդ մասին հաղորդում է Nigerian Tribune-ը`հղում անելով բանակի գեներալ Քրիս Օլուկոլադին:

Զինվորականների տեղեկություններով, Բաբուջի Յաարին հանդիսանում է իսլամական խմբավորման լրտեսական ցանցի ղեկավարը: Լրտեսը տեղի երիտասարդական զինյալ խմբավորման անդամ էր, ինչը նրան հնարավորություն էր տալիս բանակի գործողությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և փոխանցել այն «Բոկո Հարամ»-ին: Ինչպես հայտնել է գեներալը, 2011թ.-ից Յաարին մի քանի ահաբեկչական գարծողություններ է կազմակերպել Մայդուգուրիում` Բորնո նահանգի մայրաքաղաքում:

Բացի այդ, բանակը ձերբակալել է «Բոկո Հարամի» ներկայացուցիչ Հաֆսաթա Բակոին, որն ավելի վաղ արդեն հայտնվել էր իրավապահների ձեռքում, սակայն նրան հաջողվել էր փախչել: Կինը պատմել է, որ յուրաքանչյուր լրտեսին` կախված նրա խնդրի ծանրությունից, վճարում են մինչև 10 հազար նիգերիական նայր (մոտ 60 դոլար):




Լրահոս