Կասիլյասը կհեռանա «Ռեալից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հրաժեշտ տալ իր բազմամյա ավագին` դարպասապահ Իկեր Կասիլյասին, տեղեկացնում է իսպանական Antena 3 հեռուստաալիքը:

Լրագրողների տեղեկությունների համաձայն, թիմից կհեռանա նաև եկրորդ դարպասապահ Դիեգո Լոպեսը:

Նրանց փոխարինելու համար մադրիդցիներն ցանկանում են հրավիրել Կոստա Ռիկայի հավաքականի և իսպանական «Լևանտեի» դարպասապահ Քեյլոր Նավասին, ինչպես նաև վերադարձնել սեփական աշակերտին` Կիկո Կասիլյուին, ով ներկայումս հանդես է գալիս «Էսպանյոլի» կազմում, սակայն որոշ ժամանակ առաջ հրաժարվել է երկարացնել պայմանագիրն այդ ակումբի հետ:




Լրահոս