Սուրիկ Խաչատրյանի սիրտն այսօր վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 1-ին, վիրահատվել է:

Armlur.am-ի՝ Ս. Խաչատրյանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սիրտն են վիրահատել: Վիրահատությունը հաջող է ընթացել. ստենդավորել են սիրտը:

Մեր աղբյուրները փոխանցեցին նաև, որ ստենդավորման պրոցեսը տևել է ընդամենը 40 րոպե, որևէ բարդություն չի եղել: Վիրահատությունը կատարել է Մոսկվայից ժամանած՝ Սուրեն Խաչատրյանի անձնական բժիշկը: Մինչ վիրահատությունը Ս. Խաչատրյանը բուժզննում է անցել. հայտնաբերվել է խցանում և հետագա բարդություններից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տվել կատարել ստենդավորում:

Ամենայն հավանականությամբ, նա դուրս կգրվի հիվանդանոցից այսօր երեկոյան:




Լրահոս