Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Բերմեյն Ստիվերնի (24-1-1, 21 КО) խոսքով, որը մեջբերել է Las Vegas Review Journal-ը, ինքը չի կարևորում մարտը պարտադիր հավակնորդ Դիոնտեյ Ուայդլերի հետ (31-0, 31 КО), սակայն ամեն բան կանի հաղթելու համար:
«Ես այդ մարտն առանձնահատուկ չեմ համարում, ինձ համար դա ուղղակի կլինի տիտղոսի առաջին պաշտպանությունը, – ասել է Ստիվերնը: – Թեև ամեն մարտին ես հավասարապես լուրջ եմ վերաբերվում. կարող եմ մենամարտել պահածոյի տուփի հետ և բոլոր ուժերս ներդնել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:
Ընդանրապես, հարցը փողի մեջ չէ: Ես ուզում եմ «կռվել» Ուայլդերի հետ: Նա շատ վատ բաներ է ասում, բայց բանն այն է, որ նա ընդամենը աղբ է: Իսկ մենք գիտենք աղբի տեղը», – եզրափակել է մարզիկը: