Դոպինգ օգտագործած UFC մարզիկների ցուցակը գնալով ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոպինգ օգտագործած UFC մարզիկների ցուցակը գնալով համալրվում է: Մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել, որ UFC 182 շոուից հետո Հեկտոր Լոմբարդոյի դոպինգի թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնել է Նևադայի մարմնամարզության հանձնաժողովի ղեկավար Բոբ Բենետը:

UFC 182 շոուն տեղի էր ունեցել հունվարի 3-ին, երեկոյի ընթացքում Լոմբարդը մրցավարների որոշմամբ հաղթել է Ջոշ Բուրկմանին: Ամենայն հավանականությամբ, մենամարտի արդյունքը կփոխվի «No contest» (չեղյալ է հայտարարվում):

Հեկտորը պետք է ապրիլի 25-ին ընդդեմ Ռորի Մակդոնալդի մենամարտ է անցկացներ: Սակայն UFC-ն հայտնում է, որ այդ մենամարտը չեղյալ է հայտարարվել:




Լրահոս