ԻՆՍՏՐՈՒԿՏԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության չորս պատգամավոր երեկ դեմ քվեարկեց ԸՕ-ում փոփոխություններ կատարելու եւ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ նախագծին: Բայց սա, ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների, պատահական չի ստացվել: Տեղեկացանք, որ երեկ` առավոտյան, ԲՀԿ խմբակցության նիստում հստակ դերաբաշխում է կատարվել ու պատգամավորներից յուրաքանչյուրին հանձնարարվել է, թե ով ինչպես պետք է քվեարկի, որ ապահովվի նաեւ բազմակարծությունը: Ընդ որում, հայտարարվել է, որ այս ամենը համաձայնեցված է «վերեւների», ասել է թե` Սերժ Սարգսյանի հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ իրենց խմբակցությունում պատգամավորներն ազատ էին քվեարկության հարցում:




Լրահոս