Ամենագեղեցիկ հանցագործը կցուցադրի Armani

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի Ջերեմի Միքսը, ով դատապարտվել էր զենքի ապօրինի պահման համար, գրավում է Հոլիվուդը: Նրան աշխատանք են առաջարկել մոդելային բիզնեսում:

Կալիֆորնիայի բանտարկյալ Ջերեմի Միքսը, ով համացանցում հայտնի էր դարձել ոստիկանության կայքում տեղադրված իր լուսանկարով, ստացել է «ԱՄՆ ամենագեղեցիկ հանցագործի» կոչումը: Ներկայումս նա պայմանագիր է ստորագրել մոդելային գործակալության հետ, տեղեկացնում է Hollywood Reporter-ը:

Պարբերականի տեղեկություններով, Ջերեմի Միքսը 30 հազար դոլարի պայմանագիր է ստորագրել Blaze Models-ի հետ: Նրան առաջարկել են աշխատել Versace և Armani նորաձևության տների հետ:

Ջերեմիի գործակալն է դարձել Ջինա Ռոդրիգեսը, որը նախկին պոռնոաստղ և պրոդյուսեր է:




Լրահոս