Դա քամի է. Ա. Մանուկյանը՝ նախագահի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, իսկ այդ խոստումը մի փոքր մասին է վերաբերում: Դա քամի է: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը, ըստ որի` Հովիկ Աբրահամյանին հանձնարարվել է եղանակներ գտնել՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Ըստ նրա՝ եթե անգամ 105 հազար ընտանիքի աջակցություն տրամադրվի, դա էական չէ, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է շղթայական ռեակցիայի, և համատարած գնաճ է լինելու:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ամսական 200 կվտ/ժամի մասին է խոսքը, այսինքն՝ ամսական մեկ ընտանիքին հազար դրամ է բաժին ընկնելու, իսկ դրանով չի սփոփվի սակագնի աճը:

Ա. Մանուկյանը համոզվածություն հայտնեց, որ այս թանկացումը կարելի է չանել, բայց իշխանությունը չի գնա դրան. «Թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Անհույս լավատեսություն է, որ իշխանությանը համոզենք, բայց մենք կփորձենք: Կա ՍԴ դիմելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորություն, բայց այս պահին դեռ չենք քննարկել անելիքը», – նշեց նա:




Լրահոս