ՎՃԱՐԻ՛Ր ԵՎ ԱՆՀՈ՛Գ ԱՊՐԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ, վճարելով տարեկան 52.000 դրամ, պետական ծառայողը կկարողանա հիվանդության դեպքում մինչեւ 3 միլիոն 800 հազար դրամի անվճար բուժօգնություն ստանալ: Սա բազային մինիմալ փաթեթն է, եւ պետական ծառայողը կկարողանա ավելին ստանալ` օգտվելով այլ փաթեթներից  եւս: Նշված ապահովագրական ծառայությունից կկարողանան օգտվել միայն պետական ծառայողները, ինչպես նաեւ ծառայողի ընտանիքի անդամները, կինը, երեխաները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն` այսուհետ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն պարտադիր բժշկական ապահովագրություն:




Լրահոս