Պլյուշչենկոն մտադիր է ելույթ ունենալ 2018թ. Օլիմպիական խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ մտադիր է ելույթ ունենալ 2018թ. Օլիմպիադայում, որը տեղի կունենա Հարավային Կորեայում: 31-ամյա Պլյուշչենկոյի համար սա կլինի հինգերորդ ելույթը:

Մայիսի վերջին գեղասահորդը վերսկսել էր իր մարզումները, իսկ հունիսին Ճապոնիայում էր ելույթ ունեցել:

Հիշեցնենք, որ նախորդ օլիմպիադայի ժամանակ մարզիկը դուրս մնաց պայքարից հենց սկզբում՝ մեջքի վնասվածք ստանալով: Նրան պետք եկավ վիրահատական միջամտություն: Մարտի սկզբում նա կրկին վիրահատության ենթարկվեց Իսրայելում:




Լրահոս