4 միլիոն դոլար` թափթփված անկողնով մահճակալի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Christie’s աճուրդում 2,54 միլիոն ֆունտ ստերլինգով (ավելի քան 4,3 միլիոն դոլար) վաճառվել է բրիտանացի նկարչուհի Թրեյսի Էմինի չհարդարված անկողնով մահճակալը: Իրականում նկարչուհին աղբակույտերով շրջապատված կահույքի այդ իրը վերածել է գեղարվեստական գործի՝ անվանելով այն «Իմ մահճակալը»: 2000թ.-ին այն գնել էր հայտնի կոլեկցիոներ Չարլզ Սաատչին` վճարելով 150 հազար ֆունտ:

14 տարում ժամանակակից արվեստի ստեղծագործության արժեքը զգալիորեն աճել է: Նախորդ աճուրդի ժամանակ սկզբնական գին էր սահմանվել 650 հազար ֆունտը: Կազմակերպիչները հույս ունեին այն վաճառել 1,2 միլիոն ֆունտ ստերլինգով, սակայն White Cube պատկերասրահի արտ-դիլեր և հիմնադիր Ջեյ Ջոպլինգը դրա դիմաց երկու անգամ ավել է վճարել:

«Իմ մահճակալը» համարվում է ժամանակակից բրիտանական արվեստի ամենահայտնի և ոչ միչանշանակ գործը: Ինքը՝ նկարչուհին, այն սեփական ինքնանկար է անվանում:




Լրահոս