ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ փոստի միջոցով փոքրիկ ծանրոց ուղարկել ՌԴ` Մոսկվա: Հետաքրքիր է իմանալ, թե ինչքան պետք է վճարեմ մեկ կիլոգրամի համար, այն  մոտավորապես ինչքա՞ն ժամանակում տեղ կհասնի: Արտերկիր ուղարկելու համար սակագները նո՞ւյնն են: Եւ ընդհանրապես, ծանրոցի կորչելու դեպքում ո՞ւր  եւ ո՞ւմ պիտի դիմենք, դրա դիմաց փոխհատուցում կլինի՞:

Սեդա Կիրակոսյան, 63 տարեկան,
ճարտարապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է կորչելուն, ապա դա շատ հազվադեպ է տեղի ունենում, բայց սովորաբար գնահատման համակարգ կա, այսինքն, եթե քաղաքացին ապահովագրության համար վճարում է այդ ամբողջ կապոցի արժեքի հինգ տոկոսը, ապա «Հայփոստ» ՓԲԸ-ն անմիջապես փոխհատուցում է: Իսկ եթե չի ապահովագրվում, եւ կապոցը կորչում է, ապա մեկ ամիս անց քաղաքացին դիմում է գրում այդ մասին, որից հետո հարցում է կատարվում, եւ որ երկրում որ կորել է, այնտեղից էլ փոխհատուցվում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից դուրս, ապա 20 գրամից մինչեւ 2 կգ փաթեթի, մանր կապոցի դեպքում Հայաստանից դուրս համակարգը եւ սակագները նույնն են, իսկ ծանրոցի դեպքում գները տարբեր են, բոլոր երկրների համար կան հատուկ սակագներ, եւ դրանք «Հայփոստ»-ի բոլոր բաժանմունքներում կան: Ընդհանրապես շատ ցանկալի է, որ նման կապոցները Հայաստանից դուրս պատվերով ուղարկվեն, քանի որ կա համաշխարհային փոստի օրենք, եւ այդ բեռնային համարները հնարավորություն են տալիս օնլայն կարգով աշխարհի 97 երկրում մուտքագրել իրենց կայք եւ հետեւել, թե ուր է հասել իրենց ուղարկածը, կորել է, թե ոչ եւ այլն:

«Հայփոստ» ՓԲԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` առաքվող ծանրոցն ապահով տեղ հասցնելու համար քաղաքացին,  բացի ծառայության վճարից, պետք է ապահովագրության վճար էլ մուծի, որպեսզի «Հայփոստ»-ի կողմից բեռը կորցնելու դեպքում գոնե փոխհատուցում տրամադրվի:




Լրահոս