Երևանի ՋԷԿ-ը կարող է էժան էլեկտրաէներգիա արտադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ ԶախարյանՆ այսօր հայտարարել է, որ Երևան ՋԷԿ-ում ստացված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բավական ցածր է և 2-րդ էներգաբլոկի շինարարությունը հնարավորություն կտա ՀՀ-ին ընդլայնել մատչելի կերպով հոսանք ունենալու գործընթացը:

Նախարարը նշել է, որ նոր կառույցի շինարարության ցանկությունն իսկապես մեծ է, սակայն ամեն ինչ կախված է այն հարցից, թե երբ կգտնվեն նոր ներդրողներ:

Հիշեցնենք, որ առաջին նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորել է Միջազգային համագործակցության ճապոնական բանկը՝ JBIC-ը (այժմ՝ Միջազգային համագործակցության ճապոնական գործալություն՝ JICA): 2005 թվականին տրամադրված վարկը կազմում էր 26.4 մլրդ իեն (2008 թվականին վերջնական գումարի մասին պայմանագրի կնքման ժամանակ գործող փոխարժեքով՝ շուրջ 255 մլն դոլար, ներկա փոխարժեքով՝ 257.6 մլն դոլար): Նոր շոգեգազային էներգաբլոկը բացվել է 2010 թվականի ապրիլին:




Լրահոս