Երկիր. “”Խորտակվող նավը”” սկսել է շատ ջուր տանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորտակվող նավի» տերպետրոսյանական ձևակերպումը սկսել է չափից դուրս շատ ջուր տանել, թեև թվում էր, թե այս թեման պետք է որ վաղուց փակված լիներ: Իրողությունը, որ այն դեռևս քաղաքական ու հասարակական օրակարգում է, իհարկե, խոսում է մեզանում առկա պատասխանատվության ճգնաժամի մասին, բոլորը փորձում են իրենցից վանել ձախողումների համար պատասխանատվությունը և այս եռանկյունուց, այս մղձավանջից ոչ մի կերպ ազատվել հնարավոր չի լինում, այդ էջը փակել ուղղակի չի հաջողվում: Պատճառը նաև այն է, որ երեք նախագահների գործունեությանն էլ քաղաքական հստակ գնահատականներ տալ չի հաջողվել և ցանկացածը յուրովի է փորձում վերաշարադրել պատմությունը: Իսկ դա նշանակում է, որ կախարդված շրջանից դուրս գալ, զարգացման ճանապարհը բռնել չենք կարողանում: Փոխանակ անցյալից դասեր առնելով հայացքներս ուղղենք դեպի ապագան, տարվել ենք ուրվականների կամ հողմաղացների դեմ անողոք պայքարով: Իրար մեղադրում են նավի խորտակման համար, բայց նավախելին կանգնել չեն ցանկանում: Զբաղված ենք անցյալի համար ինքնաարդարացման անհաջող, ոչ մի տեղ չտանող փորձերով, ժամավաճառությամբ, ու ոչ ոք չի ուզում նկատել, որ ժամանակն առաջ է գնում, իսկ մենք առաջ նայելուց խուսափելու պատճառով կորցնում ենք վերափոխվելու հերթական հնարավորությունը: 




Լրահոս