Ոստիկանները հայտնաբերել են 407 մլն 413 հազար ՀՀ դրամ հափշտակած խարդախին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին մի քաղաքացու։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնավորությունը Գապբնակշին և Նարեկ–Դավիթ ՍՊԸ–ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանն է, ում ոստիկանները Կենտրոնականի բաժին բերման ենթարկելուց դիմակավորված էին և զինված ժամանակակից տեխնիկայով։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նրան դիմակավորված են բերման ենթարկել այն բանի համար, որ նրա կողմից կատարվել էր չափազանց լուրջ հանցագործություն։ Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր–ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով։ Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից այս տարվա փետրվարի 9-ից գտնվում էր հետախուզման մեջ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նա խարդախության եղանակով մեծ թվով քաղաքացիներից հափշտակել է 407 մլն 413 հազար ՀՀ դրամ։ Քաղաքացիներից նա գումարը հափշտակել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի և Բյուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց վաճառելու ճանապարհով։ Բաժնի բակում հավաքված մի քանի քաղաքացիներ Գ. Շամշյանին պատմում էին, որ ընենց պռոֆեսիոնալ ձևի խաբել մեզ ու էնքան խոշոր գումարա հափշտակել, որ չէինք հավատում, որ ոստիկանները կբռնեին։ Նույնիսկ մտածում էինք, որ բռնվելուց հետո ոստիկանների ձեռից գումարով կպլստա, բայց լավ էր, բանը դրան չհասավ”։  Գ. Պապոյանը տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։  




Լրահոս