Տիգրան Լ. Պետրոսյանը` առաջատարների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը շարունակում է իր հաջող ելույթները Քափել լա Գրանդում ընթացող շախմատային մրցաշարում: 2012թ. Հայաստանի չեմպիոնը հաղթել է առաջին 4 տուրերում և 100 տոկոսանոց արդյունքով կիսում է առաջին հորիզոնականը եգիպտացի Բասեմ Ամինի հետ:Հայաստանի այլ ներկայացուցիչները 4 տուրերի արդյունքում ցուցադրում են հետևյալ արդյունքները. Զավեն Անդրիասյանն ու Դավիթ Հարությունյանը վաստակել են 3-ական միավոր, Գևորգ Հարությունյանը` 2.5, Եվգենիա Դոլուխանովան` 2:




Լրահոս