Արմավիայի տարածած տեղեկությունները կեղծ են ու անհիմն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զվարթնոց օդանավակայանի սպասարկումն իրականացնող Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունից armlur.am -ին հայտնում են, Արմավիա ավիաընկերության տարածած այն տեղեկատվությունը, թե իրենք անժամկետ գործադուլ են հայտարարում՝ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության՝ իրենց հանդեպ կիրառած թանկ գների պատճառով։ Արմենիա միջազգային օդանավակայաններե ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:Ներկայացնում ենք հաղորդագրությունը ստորև.Այսօր առավոտյան Արմավիա ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:Մեր ընկերությունը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:Նաև տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան:




Լրահոս