
Մարտի 5-ին` ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ` 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ:Ըստ տղամարդու հայտարարության՝ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման եղանակով իր օգտագործման համար:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: