Մինչև 24 տարեկան թույլ չի տրվում ապրել սեռական կյանքով. սեռավարակաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը անդրադարձավ սեռական դաստիարակությանը և խոսեց այն մասին, թե որ տարիքից պետք է սեռական հարաբերություններ ունենալ: Ըստ նրա՝ մինչև 24 տարեկանը խորհուրդ չի տրվում ապրել սեռական կյանքով, որովհետև այդ դեպքում խաթարվում է սեռական հասունացումը: Նա նշեց, որ հաճախ իրականացվում են ակցիաներ և անչափահասների ներկայությամբ բաժանվում պահպանակներ, ինչը անթույլատրելի է: Սեռավարակաբանի համոզմամբ՝ այսպիսի ակցիաները պետք է լավ մշակված և կազմակերպված լինեն: Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ միայն Հայաստանում կարելի է հանդիպել 40-ամյա կույսերի։ Ըստ նրա՝ սա նույնպես արտահայտությունն է այն բանի, որ մեզ մոտ սեռական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Նրա խոսքով՝ սեռական դաստիարակությամբ շատ վաղ պետք է զբաղվել, այն պետք է ուղղված լինի խնդիրները հաղթահարելու: “Բուհերում պետք է մտցնեն ընտանեկան կյանքի նախապատրաստման, սեռական կյանքի էթիկայի մասին առարկաները: Ես չեմ հանդիպել որևէ ընտանիքի, որը սեռական հարաբերությունների խնդիրներ չունենա”,- նշեց Ս. Խուդոյանը՝ հավելելով, որ իր հաճախորդներից ոմանք նաև ասել են, թե ամիսներով, տարիներով սեռական հարաբերություն չեն ունեցել: Ըստ նրա՝ սա ևս սեռական դաստիարակության խնդիրներից է. զույգերը չգիտեն՝ ինչպես այս թեմայի շուրջ խոսել միմյանց հետ և լուծել իրենց պրոբլեմները: Կարեն Վարդանյանը նաև հավելեց, որ երբեմն դիմում են զույգեր՝ ասելով, թե կինը չի հղիանում, սակայն հետազոտության արդյունքում պարզվում է, որ նրանք ունեցել են միայն անալ հարաբերություններ: ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը տեղեկացրեց, որ բոլոր հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները անցնում են “Առողջ ապրելակերպ” առարկան, որը որպես պաշտոնական դասընթաց մուտք է գործել 2007 թվականին: 




Լրահոս