Սերժ Սարգսյանի եղբայրը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և այլնի մասին. galatv.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Galatv.am-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, տեղյակ չէ, թե ինչու եւ ինչ պատճառներով է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը:

Այս մասին Լեւոն Սարգսյանը հայտարարեց կառավարության շենքից դուրս գալուց հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: Իսկ թե ինչ էր անում Լ.Սարգսյանը կառավարությունում՝ հայտնի չէ:

Լրագրողի այն հարցին, թե հասարակության մեծամասնությունը դժգոհ է տիրող իրավիճակից, ինչը պայմանավորված է գործող իշխանության վարած քաղաքականությամբ, Լեւոն Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հասարակությունը ամբողջությամբ դժգոհ է»:

Հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազդի արդյո՞ք ձեզ վրա, Լեւոն Սարգսյանն արձագանքեց. «Եթե բոլորի վրա ազդեց, իմ վրա էլ կազդի»:




Լրահոս