Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջանային այցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն,Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջան կատարած այցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են ծրագիր` հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման վերաբերյալ: Ըստ այդմ` առաջնորդվելով “հիմնարար սկզբունքների” համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարությամբ՝ համանախագահները կողմերին առաջարկներ են արել համապարփակ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքների շարունակման հետ կապված: Համանախագահները կողմերի հետ քննարկել են Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ու շփման գծում միջադեպերի քննման մեխանիզմներ գտնելու հնարավորոությունները: Համանախագահները քննարկել են կողմերի միջև հումանիտար շփումների զարգացման հարցերը, ինչը պետք է օգտագործվի տարածաշրջանի ժողովուրդներին միջև փոխըմբռնման խթանման, ապաքաղաքականացման և խաղաղ գործընթացին չվնասելու համար:




Լրահոս