Հիվանդության պատճառով երգչուհուց փտած ձկան հոտ է գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22-ամյա երգչուհի Քեսսի Գրեյվսը տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որը կոչվում է տրիմեթիլամինուրիա: Այդ հիվանդության պատճառով աղջկանից մշտապես ձկան հոտ է գալիս: Հիվանդությունը բազմաթիվ տհաճություններ է պատճառում, սակայն աղջիկը չի կարողանում դրա դեմ որևէ միջոց ձեռնարկել, տեղեկացնում է Metro-ն:

Ապագա դերասանուհին տհաճ հիվանդությունը հայտնաբերել է, երբ 3 տարեկան էր: Գեսսի Գրեյվսը ասում է, որ իր կյանքը կարող էր շատ ավելի լավը լինել, եթե չլիներ այդ «հոտած» հիվանդությունը: Նա ասում է, որ օրը երեք անգամ լոգանք ընդունելն անգամ չի ազատում նրան տհաճ հոտից:

Գոյություն ունի տրիմեթիլամինուրիայի հետ պայքարի մի քանի եղանակ, սակայն նրանցից ոչ մեկը լիակատար ապաքինման երաշխիք չէ: Քեսսի Գրեյվսը պատրաստվում է դասախոսություններ կարդալ իր հիվանդության մասին, որպեսզի մարդիկ կարողանան փոխել դրա հանդեպ իրենց վատ վերաբերմունքը:




Լրահոս