Երեկ լրացավ մարտի մեկի սարսափելի ողբերգության չորս տարին: Այդ օրը ՀՀ 10 քաղաքացիներ գնդակահարվեցին Երեւանի կենտրոնում, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ու հալածվեցին:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելու համար գործող իշխանությունն արե՞ց ամեն ինչ, թե՞ արհամարհեց նրանց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործող իշխանությունը երբեք այնպիսի հայտարարություն կամ քայլ չի արել, որը կարող էր ինչ-որ մեկին հիմք տալ մտածելու, որ մարտի մեկի ցավալի իրադարձությունների արդյունքում զոհված մեր հայրենակիցները որեւէ կերպ անուշադրության են մատնվել կամ նրանց հիշատակը պատշաճ կերպով չի հարգվել: Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների եւ իրավունքների շրջանակում պետք է այնպես անենք, որ պետությունը եւ հասարակությունը զերծ մնա նման դեպքերից: Հասարակությունը միշտ էլ հնարավորություն է ունեցել իր դժգոհություններն արտահայտելու, եւ պետության կարգավորիչ դերն այն է, որ այդ միջոցառումներն իրականացնելիս քաղաքացիների կյանքին եւ գործունեությանը վտանգ չսպառնա: Ես երբեք չեմ համաձայնի ընդդիմադիրների այն տեսակետների հետ, որ փորձում են շահարկել մարտի մեկի իրադարձությունները եւ դրանք իրենց նպատակներին ծառայեցնել: Մարտի 1-ը դաս էր յուրաքանչյուրիս համար եւ առաջին հերթին այն ընդդիմադիր գործիչների, որոնք իրենց քաղաքական գործունեության մասն են համարում զանգվածային հավաքները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելու ամենալավ միջոցը կլիներ այն, որ բացահայտվեին հրաման տվողները եւ սպանություններ կատարողները: Նաեւ այն, որ կյանքի կոչվեին այն իրավունքները, ինչի համար մենք ոտքի ենք կանգնել` մեր քաղաքացիական իրավունքները: Կարծում եմ, որ այս երկուսը բավարար են իրենց հիշատակը հարգելու համար:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես ոչինչ չի արվել, նախ` ես չգիտեմ, գործող իշխանությունները մինչեւ այսօր երբեւէ ցավակցե՞լ են զոհերի ծնողներին եւ ընտանիքի անդամներին: Նախորդ օրը Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հարգեցին` գնացին, ծաղիկներ դրեցին: Շատ ուրախ եմ, ես էլ եմ շատ սգացել իրենց համար, բայց մինչեւ այսօր պաշտոնական մակարդակով որեւէ բան արվո՞ւմ է զոհերի համար: Ինչի՞ են իրենք առանձնացնում, ինչի՞ են ուզում իրենց վարքագծով ապացուցել, որ իրենք են սպանել մեր երեխաներին:
մարտի մեկի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը
Պատրաստեց ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ