Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը վիրավորել է սիսիանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի տեղեկություններով, երբ անցած շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավտոբուսով Սյունիքի մարզ էր գնացել, Սիսիանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Մշակույթի տանը բնակիչներից մեկն ինչ-որ խնդրի վերաբերյալ հարց է բարձրացրել, վարչապետը պատասխանել է, թե “”գրի´, ուղարկի´, կպատասխանեմ””: Քաղաքացին ասել է. “”Դե կենդանի այստեղ նստած եք, թող Ձեր օգնականները գրեն և հիշեցնեն», վարչապետն, ի պատասխան, նշել է. “”Ի՞նչ ա, գրելուց խա՞մ եք, սիսիանցիները լավ գրողներ են””: Ներկա սիսիանցիներից շատերին վիրավորել է “”կլյաուզնիկներ””-ի հետ իրենց համեմատությունը: “”Ժողովուրդ””-ը փորձել է լուրի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանից, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: 




Լրահոս