
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ
Կառավարության` hինգշաբթի օրվա նիստը ՀՀ վարչապետը սկսել է հայկական արտադրության առաջին պլանշետի՝ Armtab-ի եւ առաջին հեռախոսի՝ Armphone-ի ներկայացմամբ: Տպավորություն է, թե Տիգրան Սարգսյանի համար այս երկրում առավել կարեւոր գործեր եւ հարցեր չկան: Ըստ նրա՝ տեխնիկային ծանոթացնելը երկրի համար օրհասական խնդիր է, եւ կարելի է կառավարության նիստը դրանով սկսել: